FAQ/ՀՏՀ

Մեծ քանակությամբ նմանատիպ նամակներ ստանալու պատճառով ընդհանրացրել ենք հաճախ տրվող հարցերը և ստեղծել համապատասխան բաժին: Խնդրում ենք ծանոթանալ դրանց` խնայելով Ձեր և մեր թանկարժեք ժամանակը:

1. Հարց: Չեմ կարողանում կայքից ֆայլեր բեռնել, ի՞նչն է պատճառը:
Պատասխան: Կայքից կարող են օգտվել և ազատ բեռնումներ կատարել միայն ու միայն AM Traffic Exchange (հայկական) ցանցին ուղղակի կամ անուղղակի ձևով միացած ինտերնետային պրովայդերներից օգտվողները, որոնց IP հասցեն կայք մուտք գործելիս կպատկանի ստորև ներկայացված ցուցակին:

Հայկական ցանցեր առ 20.03.2010թ.
Ընկերություն IP հասցեների միջակայք
AATVC CJSC  91.209.105.1 - 91.209.105.254
Academical Scientific Research Network  193.232.228.1 - 193.232.229.254
Apaga Technologies CJSC  195.88.66.1 - 195.88.67.254
Armenia Telephone Company  87.241.128.1 - 87.241.191.254
212.73.64.1 - 212.73.95.254
Armenian Card (ArCa) CJSC  91.199.226.1 - 91.199.226.254
Armenian Data Company CJSC  91.103.24.1 - 91.103.31.254
93.94.216.1 - 93.94.223.254
95.140.192.1 - 95.140.207.254
ARMINCO Ltd.  62.89.0.1 - 62.89.31.254
78.109.64.1 - 78.109.79.254
93.185.32.1 - 93.185.47.254
109.68.120.1 - 109.68.127.254
195.250.64.1 - 195.250.95.254
Bionet Ltd  91.196.36.1 - 91.196.39.254
91.204.188.1 - 91.204.191.254
Cornet-AM Closed Joint Stock Company  83.139.0.1 - 83.139.63.254
193.200.130.1 - 193.200.130.254
Crossnet LLC  81.89.208.1 - 81.89.223.254
Epygi Technologies  91.198.247.1 - 91.198.247.254
FiberNet Communication  77.95.184.1 - 77.95.191.254
91.103.56.1 - 91.103.63.254
GNC-ALFA CJSC  195.211.24.1 - 195.211.27.254
Harknet  91.210.40.1 - 91.210.43.254
iCON Communications CJSC  81.16.0.1 - 81.16.15.254
109.75.32.1 - 109.75.47.254
IIAP of NAS of RA  93.187.160.1 - 93.187.167.254
Infotech LLC  195.191.154.1 - 195.191.155.254
Internet Computer Bureau  194.0.1.1 - 194.0.1.254
194.0.2.1 - 194.0.2.254
K-Telecom CJSC  217.76.0.1 - 217.76.15.254
Karabakh Telecom  94.228.16.1 - 94.228.31.254
Mentor Graphics  139.181.148.1 - 139.181.148.254
Netsys JVC  80.86.224.1 - 80.86.239.254
188.92.40.1 - 188.92.47.254
Orange Armenia CJSC  188.115.192.1 - 188.115.255.254
Project Harmony  91.205.132.1 - 91.205.135.254
91.205.136.1 - 91.205.143.254
Real Time CJSC  195.88.254.1 - 195.88.255.254
Shirak Technologies Enterprise  91.199.38.1 - 91.199.38.254
SoftLink Ltd  217.26.128.1 - 217.26.143.254
Ucom LLC  92.43.136.1 - 92.43.143.254
212.34.224.1 - 212.34.255.254
WEB Ltd  89.249.192.1 - 89.249.207.254
217.63.96.1 - 217.63.127.254
217.113.0.1 - 217.113.31.254
XALT LLC  83.217.224.1 - 83.217.255.254
Yerevan Physics Institute  212.42.192.1 - 212.42.223.254

2. Հարց: Կթույլատրե՞ք կայքից բեռնումները իմ IP հասցեից:
Պատասխան: Ոչ, ցավոք դա հնարավոր չէ:
3. Հարց: Կայքում բեռնման համար «այսինչ» ծրագիրը չե՞ք տեղադրի:
Պատասխան: Կայքում պատվերով/խնդրանքով ծրագրեր չեն տեղադրվում: Կայքում հիմնականում տեղ են գտնում առօրյա օգտագործման համար առաջին անհրաժեշտության, իրենց տեսակի մեջ հաջողված և ազատ տարածման ենթակա ծրագրերը:
4. Հարց: Կայքում բեռնման համար MS Windows, MS Office, Adobe Photoshop, CorelDraw, Autodesk AutoCAD, 3ds Max, ... ծրագրերը չե՞ք տեղադրի:
Պատասխան: Կայքում տեղադրվում են միայն ազատ տարածման ենթակա ծրագրերը: Ծանոթացեք կայքում ներկայացված ծրագրերին և ամենայն հավանակությամբ կգտնեք Ձեր փնտրած վճարովի ծրագրին այլընտրանք հանդիսացող, շատ հաճախ իր հնարավորություններով գերազանցող ազատ օգտագործման ենթակա ծրագիր:
5. Հարց: Օգնեք գտնել Ծրագիր / Crack / Դրայվեր:
Պատասխան: Ուրախ կլինեինք օգնել բոլորին, բայց ժամանակի սղության պատճառով ստիպված ենք մերժել:
6. Հարց: Իմ համակարգիչը չի աշխատում, խնդրում եմ օգնել:
Պատասխան: Մենք չենք ժխտում, որ բավական լավ ենք տիրապետում համակարգչին, ուրախ կլինեինք օգնել բոլորին, բայց ժամանակի սղության պատճառով տեխնիկական աջակցմամբ չենք զբաղվում:
7. Հարց: Կայքից բեռնած ծրագիրը չի աշխատում և/կամ սխալի մասին հաղորդագրություն է տալիս:
Պատասխան: Կայքում ներկայացված ծրագրերը նախապես ստուգվում և փորձարկվում են: Իհարկե չի բացառվում, որ մեր աշխատանքում թերություններ լինեն, սակայն խնդրում ենք, որպեսզի այս կամ այն ծրագրի չաշխատելու հարցով դիմելուց առաջ ինքներդ փորձեք գտնել պատճառը: Համոզվեք, որ խնդիրը կապված չի Ձեր համակարգչի հետ: Հնարավոր է, որ նույն խնդիրը առաջացել է նաև այլ օգտագործողների մոտ. փորձեք հարցի պատասխանը գտնել www.google.am կամ www.yandex.ru որոնման համակարգերի միջոցով կամ այլ մասնագիտացված ֆորումներում:
8. Հարց: Իմ անձնական կայքի banner-ը կամ հղումը կտեղադրե՞ք Ձեր կայքում:
Պատասխան: Ոչ, այլ կայքերի banner-ներ կամ հղումներ չեն տեղադրվում:
9. Հարց: Ինչպե՞ս այլ կայքերից հղումներ կատարել Network.am կայքում ներկայացված ծրագրերին:
Պատասխան: Կայքում իրականացված է հղումների այնպիսի համակարգ, որի դեպքում ցանկացած ծրագիր ունի իր «հաստատուն» հասցեով էջը՝ անկախ նրանից, թե այդ ծրագրի որ տարբերակն է և երբ է թարմացվել: Օրինակ MozillaFirefox ծրագիրը ներկայացված է www.Network.am/More/MozillaFirefox հղումով էջում (ցանկացած ծրագրի «հաստատուն» հասցեով էջի հղումը ներկայացված է ծրագրի նկարագրությամբ պատուհանի աջ անկյունում՝ Static Link անվանումով): Այլ կայքերում հղումներ տեղադրելուց անհրաժեշտ է տեղադրել միայն վերը նշված «հաստատուն» էջի հասցեն (օր.` www.Network.am/More/MozillaFirefox), այլ ոչ թե ծրագրի ֆայլի բեռնման «ուղղակի» հասցեն (օր.` www.Network.am/Mirrors/2589/MozillaFirefox3.0.3.exe): Անիմաստ է տեղադրել ծրագրի ֆայլի բեռնման «ուղղակի» հասցեն, քանի որ միևնույնն է կկատարվի վերահասցեավորում դեպի ծրագրի «հաստատուն» էջ, իսկ ծրագրի հաջորդ թարմացումից հետո հղումը ընդհանրապես չի աշխատի: Թույլատրվում է անսահմանափակ քանակությամբ հղումներ կատարել՝ օգտագործելով վերոհիշյալ ծրագրի «հաստատուն» էջի հասցեները:
10. Հարց: Կարելի՞ է իմ կամ այլ կայքերում օգտագործել Network.am կայքում ներկայացված նյութերը (ծրագրերի նկարները, նկարագրությունները, կայքում տեղ գտած այլ նկարներ, տեքստեր և կայքի բովանդակության մաս հանդիսացող այլ տարրեր):
Պատասխան: Ոչ: Արգելվում է Network.am կայքում ներկայացված նյութերը կրկնօրինակել և/կամ այլ կայքերում օգտագործել: Թույատրվում է միայն ծրագրերի «հաստատուն» հասցեով էջի հղումների տեղադրումը:
11. Հարց: Ինչպե՞ս կարող եմ օգնել Network.am կայքի պահպանմանը և զարգացմանը:
Պատասխան: Շնորհակալ կլինենք, եթե կայքի պահպանմանը և զարգացմանը աջակցեք ֆինանսապես: Մանրամասները՝ այստեղ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ !
Ուշադրություն: Կայքում տեղադրված բոլոր նյութերը (տեղեկատվությունը, հղումները, նկարները, ֆայլերը, ծրագրերը և այն) ներկայացված են բացառապես ճանաչողական նկատառումներով: Կայքի հեղինակը, ինչպես նայև կայքը տեղակայող կազմակերպությունը որևէ պատասխանատվություն չեն կրում ցանկացած (այդ թվում նաև անօրինական) գործողությունների համար, որոնք կատարվել են կայքի նյութերի ուղղակի կամ անուղղակի օգատգործումից: Շարունակելով կայքի դիտումը Դուք ինքնաբերաբար ընդունում եք վերը նշված պայմանները: Պայմանների մասնակի կամ ամբողջակական անհամաձայնության դեպքում խնդրում ենք անհապաղ լքել այս կայքը, առանց պարունակությունը դիտելու: Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Խստիվ արգելվում է առանց կայքի ադմինիստրացիայի համաձայնության և թույտվության օգտագօրծել կայքում ներկայացված նյութերը:

Խորհուրդ է տրվում

Այցելեք

Փնտրել կայքում

Օժանդակել կայքի պահպանմանը
 Օժանդակել կայքի պահպանմանը


© 2004-2010 Network.am, Բոլոր իրավունքները վերապահված են : Կայքից օգտվելու պայմանները  π
CMS Engine by Arnix : Հայերենի աջակցությունը` Hayeren.am : Կայքի տեղակայումը` Arminco.com