![]() | ||||||||||||||
|
Օնլայն գործիքներ
|
Network.am նախագիծ
Նախագծի մասին
www.Network.am կայքը ստեղծվել և գործում է 2004 թվականից: Քայլելով ժամանակի պահանջներին համընթաց և կռահելով ՏՏ աշխարհի զարգացման տենդենցները 2006թ.-ից որոշում կայացվեց շեշտը դնել freeware և opensource ազատ օգտագործման ենթակա ծրագրերին՝ կայքի օգտվողներին ծանոթացնելով քիչ տարածված, բայց իրենց հնարավորություններով և որակով շատ անգամ իր վճարովի անալոգին գերազանցող ազատ տարածման ծրագրերին, ընձեռելով այլընտրանքի հնարավորություն:
Կայքի այցելուների օրեցօր աճող քանակի և ներբեռնումների ծավալներին դիմագրավելու համար 2007թ.-ին հայկական ցանցի տարբեր խոշոր ինտերնետ պրովայդեռների մոտ տեղակայվեցին կայքի հայելային տարբերակները, դրանով իսկ հնարավորինս շրջանցելով հայկական ցանցի հնարավոր խափանումները և ներբեռնման ցածր արագությունը: Արժանահիշատակ է նաև այն, որ mirror-ները տեղակայելուց հետո կայքն առաջինն ու միակն էր, որ խոշոր պրովայդերների մոտ ուներ իր «հայելային» տարբերակները, ինչը թույլատրում էր հնարավորինս անխափան և բարձր արագությամբ միշտ հասանելի լինել հայաստանաբնակ օգտագործողներին ... (սակայն 2009թ.-ին հայկական ցանցի ինտերնետ պրովայդեռների փոխակապակցման արագության բավարար գտնվելու հետևանքով mirror-ները աննպատակահարմար գտնվեցին և հանվեցին) 12.05.2008թ.-ին վերակառուցվեց և գործարկվեց կայքի 3-րդ տարբերակը, կայքը դարձավ հայալեզու, ավելացան փնտրման համակարգը և հարմարավետ նավիգացիան: 17.10.2009թ.-ին կայքի այցելուների հակավիրուսային անվտանգությունը բարձրացնելու նպատակով ստեղծվեց և ներդրվեց է անտիվիրուսային բազաների և անտիվիրուսային ուտիլիտների ավտոմատ թարմացման համակարգ: Վերջիններս նախկին 14 օր պարբերության փոխարեն արդեն թարմացվում են գրեթե ամեն օր: 08.12.2009թ.-ին կայքում ավելացվեցին on-line գործիքներ, ինչպիսիք են` IP որոշում, Google PR որոշում, Yandex тИЦ որոշում, Password generator: 10.11.2011թ.-ին կայքում ավելացվեց IT նորությունների լրահոս: 16.11.2011թ.-ին ավելացվեց կայքի թարմացումների վերաբերյալ տեղեկատվությանը RSS'ով հետևելու, ինչպես նաև այդ տեղեկատվությունը այլ կայքերում հրապարակելու հնարավորությունը: 28.12.2011թ.-ին կայքի Վիճակագրություն էջում ավելացվեց կայքից կատարված ներբեռնումների մանրամասն վիճակագրություն: 19.01.2012թ.-ին առաջին անգամ իր պատմության մեջ Network.am կայքից ներբեռնումները հասանելի դարձան հայկական (AM Traffic Exchange) ցանցից դուրս` առանց IP սահմանափակումների: 23.02.2013թ.-ից կայքում ներդրվեց ծրագրերի ավտոմատ թարմացման համակարգը, որի շնորհիվ կայքում տեղ գտած ծրագրերի մեծամասնությունը ավտոմատ կերպով թարմացվում է ամեն օր: 07.11.2013թ.-ից կայքի թարմացումների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է նաև Twitter-ում: 01.01.2014թ.-ին կատարելագործվեց ծրագրերի ներբեռնման վիճակագրությունը, այսուհետ ներբեռնման հղումներում նշվում է վերջին 30 օրվա ներբեռնումների քանակը և իսկ պատկերվող գրաֆիկը մանրամասն վերլուծությունների հնարավորություն է ընձեռում: 08.01.2014թ.-ից կայքում ավելացավ փնտրման արդյունքներում ծրագրերը ըստ ներբեռնումների քանակի, օգտվողների գնահատման և այբբենական կարգով դասավորելու հնարավորությունը: 15.02.2017թ.-ից կայքը տեղափոխվեց և տեղակայվեց իր սեփական սերվերում: Ներկայումս Network.am-ը հաջողությամբ կատարում է իր առաքելությունը. կայքը ոչ միայն հանդիսանում է *.am-ում իր բովանդակությամբ եզակի և մշտապես թարմացվող ամենամեծ կայքը, այլև ունի հազարավոր այցելուներ, իսկ ներբեռնված ինֆորմացիայի ծավալը կազմում է ամբողջ Հայաստանի ներքին տրաֆիկի զգալի մասը: Չնայած եկամուտների, հովանավորության բացակայությանը և կայքի պահպանման դժվարություններին, շարժվելով հայկական ցանցի զարգացման գաղափարախոսությամբ, կայքը եղել է, կա և կլինի՝ այցելուներին անշահախնդիր ապահովելով մշտապես թարմ և արդիական ծրագրային ապահովմամբ: Նախագծի աջակիցներ Հատուկ շնորհակալություն նախագծի աջակիցներին Arpinet.am (ArmInCo.com) Տրամադրում է Network.am կայքի սերվերի կապը: Locator.am Ապահովում է Network.am կայքի սերվերի տեղակայումը: ABCDomain.am 2011-2017թ. ապահովել է Network.am կայքի տեղակայումը: Hayeren.am ի դեմս Արտակ Հարությունյանի 2008թ. կատարել է Network.am կայքի նյութերի թարգմանումը հայերեն: ArmInCo.com ի դեմս Գրիգորի Սաղյանի և Էդվարդ Այվազյանի 2006-2011թ. ապահովել է Network.am կայքի տեղակայումը: HomeNet ի դեմս Սերգեյ Կոնակովի 2004-2006թ. ապահովել է Network.am կայքի տեղակայումը: ԶԳՈՒՇԱՑՈՒՄ !
Ուշադրություն: Կայքում տեղադրված բոլոր նյութերը (տեղեկատվությունը, հղումները, նկարները, ֆայլերը, ծրագրերը և այլն) ներկայացված են բացառապես ճանաչողական նկատառումներով: Կայքի հեղինակը, ինչպես նայև կայքը տեղակայող կազմակերպությունը որևէ պատասխանատվություն չեն կրում ցանկացած (այդ թվում նաև անօրինական) գործողությունների համար, որոնք կատարվել են կայքի նյութերի ուղղակի կամ անուղղակի օգատգործումից: Շարունակելով կայքի դիտումը Դուք ինքնաբերաբար ընդունում եք վերը նշված պայմանները: Պայմանների մասնակի կամ ամբողջակական անհամաձայնության դեպքում խնդրում ենք անհապաղ լքել այս կայքը, առանց պարունակությունը դիտելու: Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական իրավատերերին:
Խստիվ արգելվում է առանց կայքի ադմինիստրացիայի համաձայնության և թույլտվության օգտագործել կայքում ներկայացված նյութերը: |
IT նորություններ
DeepSeek-ի հիմնադիրը՝ TIME-ի 2025-ի ամենաազդեցիկ մարդկանց շարքում
17.04.2025 14:35 - iTel.am ԱՄՆ-ում DeepSeek-ը կարող է արգելվել 17.04.2025 12:56 - iTel.am Սեւան Ստարտափ Սամմիթը կհյուրընկալի 8 ոլորտային միջոցառում 17.04.2025 12:48 - iTel.am Հայկական STATECS-ը բացում է նոր մասնաճյուղ Վանաձորում 17.04.2025 12:31 - iTel.am OpenAI-ը ներկայացրել է o3 եւ o4-mini մոդելները 17.04.2025 12:16 - iTel.am Հայտնի են DigiTec 2025-ի անցկացման օրերը 16.04.2025 17:47 - iTel.am Ucom-ը ներկայացնում է UPlay-ը՝ տալով ժամանցի նոր դարաշրջանի մեկնարկը 16.04.2025 15:20 - iTel.am ABS Technologies-ը եւ EasyDMARC-ը միավորում են ուժերը 16.04.2025 14:08 - iTel.am Claude-ում ավելացել է Reseaech գործիք եւ Google Workspace-ի ինտեգրում 16.04.2025 12:02 - iTel.am Google-ը ներդրել է Veo 2 վիդեո գեներատորը Gemini-ում 16.04.2025 11:35 - iTel.am |
||||
© 2004-2025 Network.am, Բոլոր իրավունքները վերապահված են | Կայքից օգտվելու պայմանները π Կայքի կապուղու տրամադրումը` Arpinet.am | Կայքի սերվերի տեղակայումը` Locator.am |