|

Ձեր ուշադրությանն է ներկայացվում «The Calc» ծրագիրը: Ահա թե ինչ է Tha Calc-ը.
* Զարգացած հաշվիչ,
* Ֆիզիկական միավորների փոխարկիչ,
* Ամսաթվերի հաշվիչ և օրացույցերի փոխարկիչ,
* Հանրահաշվական հավասարումների ունիվերսալ լուծող,
* Քիմիական հաշվիչ և ներկցված Մենդելեևի աղյուսակ:
Հնարավոր է, որ The Calc-ը ռուսական ինտերնետ ցանցում տարածված ամենաունիվերսալ և հարմար հաշվիչներից է: Շնորհիվ բազմաթիվ հնարավորությունների այն հարմար է ամենատարբեր օգտագործողների համար: Ուսանողների կարող է գրավել պրակտիկորեն բոլոր f(x)=0 տիպի հավասարումների ու բարդ քիմիական ռեակցիաների հավասարումների լուծման հնարավորությունը: Հաշվապահներին կարող գրավել ԱԱՀ և հարկրի հաշվարկման, բարդ ֆինանսկան հաշվարկների և այլ հնարավորությունները, ընդ որում հաշվարկները առանձին ֆայլում պահելու (հաշվարկի օրն ու ժամը նշելով) հնարավորությամբ: Բացարձակապես բոլոր օգտագործողներին պետք է որ գրավի տվյալների մուտքագրման բազմաթիվ պարզ հնարավորությունները և այլ նորամուծություններ:
The Calc-ն աշխատում է առանց տեղակայման, Ձեր համակարգում և ռեգիստրներում փոփոխություններ չի կատարում: Կարող է պատկերվել ընդարձակ և սեղմ տարբերակներով, կարող է հայտնվել և անհետանալ Numlock կամ ցանկացած այլ հարմարեցված ստեղն սեղմելիս: Ծրագիրը կարելի է աշխատացնել թե մկնիկով, թե ստեղնաշարով:
Ծրագրի արտաքին տեսքն ու հաշվիչի աշխատանքը կարող եք կազմակերպել Ձեր ճաշակով:
Ունի անվերջ քանակումթյամբ հեշտ կառավարվող հիշողության բջիջներ, անսահման քանակությամբ հեշտությամբ միացող օգտագործողի ֆունկցիաներ և հաստատուններ: Ինչպես արտահայտությունները, այնպես էլ արդյունքները կարող են ներկայացվել հաշվարկման ցանկացած համակարգում՝ սկսած երկուականից մինչև տասնվեցերորդական, ընդ որում, ի տարբերություն այլ հաշվիչների, ոչ տասական հաշվարկման համակարգերում կարող են օգտագործվել ոչ միայն ամբողջ, այլև կոտորակային թվեր: Ծրագիրը աշխատում է առանց տեղակայման:
|